Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հարևանությամբ գտնվող Արպինո քաղաքում` պայթուցիկ նյութերի պահեստում վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է 6 մարդ, այդ թվում պահեստի տերն ու նրա երկու որդիներհ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ականատեսների վկայությամբ տեղի է ունեցել առնվազն 3 պայթյուն, ինչին հաջորդել է հրդեհը: Պայթյունի պատճառները պարզվում են:









































