Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամլո ծառայությանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը արդեն լքել է Աստանան, որտեղ ընթանում է ԵԱՀԿ գագաթնաժողովը:
ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, մինչդեռ, օրեր առաջ հայտարարել էր, թե Մեդվեդևը կմասնակցի գագաթնաժողովին դեկտեմբերի 1-2-ը: Ի դեպ, ՌԴ նախագահի մեկնելուն չի խոչընդոտել անգամ Աստանայում թափ առած մրրիկը: