Մոսկովյան հիստերիկան նշանակում է՝ ճիշտ ճանապարհի վրա ենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի համար անհասկանալի է՝ ինչու է հայկական կողմը այդքան կարևորում Զախարովային․ «Զախարովաներին պատասխանը պետք է լինի քայլերով, առանց էմոցիաների: ՌԴ-ն հասկանում է, որ պրոցեսները այնպես չեն գնում, ինչպես ինքն է ուզում»:








































