Այն, որ տնտեսական աճը բարձր է լինելու՝ աներկբա է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Քթոյանի խոսքով՝աճի ներուժը պայմանավորված է արտաքին գործոնով․ «Աճի տեմպի դանդաղումը տարբեր գործոններով է պայմանավորված: Տնտեսական աճի դանդաղումը օբյեկտիվ հիմք ունի: Հարկային եկամուտների հավաքագրման գործում կառավարությունը հաջողում է: Հարկային քաղաքականության էֆեկտիվություն է․ ավելի մեծ տնտեսվարողներ են գալիս հարկային դաշտ: Զգալի աճ ենք արձանագրել նաև պաշտպանական բյուջեի առումով»:
Ըստ տնտեսագետի՝ որքան եկամուտները ավելանան, այնքան բյուջեն դեֆիցիտային կլինի․ պարտքի տրամաբանությունը փոխվում է․ «Պարտքի ծավալը ավելանում է, բայց այն ռիսկային չէ»:









































