Փաշինյանի առաջին զանգը Մակրոնին հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերության ցուցիչ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը:
Չոլաքեանը բոլոր հեռախոսազրույցները կարևոր համարեց, նշելով, որ այն ցույց է տալիս ՀՀ իշխանության զգոնությունը. «Որքան էլ, որ պատերազմի վտանգ կա, Հայաստանը հիմա ավելի պատրաստ է, բայց Փաշինյանը կարևորում է, որ պատերազմ չլինի»:










































