Արայիկ Հարությունյանը ճնշման տակ հրաժարական տվեց, որի արդյունքը եղավ Շահրամանյանի ընտրությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանաեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝Արայիկ Հարությունյանի հրաժարականն ու վերջին զարգացումները հենց ՌԴ-ի հետ համաձայնեցված է․ «Հույս ունեին, որ արցախցին կուտը կուտի, բայց եղավ հակառակը: Ռուսական բեռը Արցախ չի հասնի, ժողովուրդը վճռական է տրամադրված: Եթե Արցախի իշխանությունները փորձեին բեռը անցկացնել, այլ զարգացումներ կլինեին»:











































