Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան այսօր ոգեկոչել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում զոհվածների հիշատակը։ Միջոցառման ժամանակ հնչել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հիմները։
Հիշեցնելով 10 տարի առաջ իրականացված ահաբեկչությունների արդյունքում ԱՄՆ-ին հասցված վնասի մասին՝ Բրայզան նկատել է, որ սեպտեմբերի 11-ից 24 ժամ չէր անցել, որ տվյալ ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը (Աֆղանստանի հարցում) թույլատրեց անարգել օգտվել երկրի օդային տարածքից.
«Ադրբեջանի շնորհիվ մենք իմացանք, որ միայնակ չենք։ Մենք կլինենք նրանց հետ, ովքեր ամենադժվար պահին աջակցել են ԱՄՆ-ին»։








































