Ասկերանում արցախցի մեր հայրենակիցներն օր ու գիշեփր հերթապահում են՝ թույլ չտալու համար Ադրբեջանի տարածքից որևէ բեռնատարիմուտք՝ Արցախի տարածք:Այւս մասին տեսաուղերձով հայտնեց հերթապահություն իրականացնող մեր հայրենակիցներից մեկըէ հայտարարելով, որ խոսքն այս դեպքում վերաբերում է թե ադրբեջանական, թեշ ռուսական բեռներին:
«Այս տարբերակով լրիվ զրոյացվելու է այս պահին ինչ-որ իրավական կարգավիճակ ունեցող Քաշաթաղի միջանցքի գոյությունը: Մեր նպատակը դա է, և ցանկալի է, որ նույն նպատակն ունեցող մարդիկ գան այստեղ, կամ գոնե գալու հնարավորություն չունենալու դեպքում, ինչ-որ ձևով հայտնեն իրենց դիրքորոշումը, քանի որ այս պահին արցախի իշխանությունների կողմից հաստալկ նպատակ կա թողնելու այդ բեռների մուտքը, նախնական համաձայնություն կա:
Մեզ էլ փորձել են համոզել՝ ասելով լավ կլինի, դրանից հետո Քաշաթաղի միջանցքը կբացվի »,- ասաց նա՝ հավելելով, որ դա լինելու դեպքում էլ ժամանակավոր է լինելու: Իսկ հետագայում, ըստ նրա, հետո ընդմիշտ փակվելու է և պարտադրվելու է բեռների ընդունում՝ միայն Ակնայից:










































