Saturday, 18 07 2026
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը

Աննա Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ այս հանդիպմանը երկար է սպասել։ Աննա Հակոբյանը հետաքրքվել է նրանց զբաղմունքներից և թե ինչպե՞ս են հաղթահարում պատերազմական օրերը: Հայ երեխաներին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի կյանքը, թե ինչով են զբաղվում Հայաստանում ապրող երեխաները: Անդրադառնալով երեխաների այն հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգային իրավիճակին, Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ևս բարդ իրավիճակ է, իհարկե ոչ այն մակարդակի, որքան Ուկրաինայում է, միևնույն ժամանակ վստահեցրել` Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամենը` խաղաղություն հաստատելու համար: Երեխաները հետաքրքրվել են նաև, թե ինչ են անում Հայաստանում՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները սերտացնելու համար, վարչապետի տիկինը պատասխանել է՝ հենց դրա համար է այսօր Կիևում։

Երեխաները նշել են, որ շատ են ցանկանում Հայաստան գալ, շատերին հետաքրքրում է մեր երկրի բնությունը, մշակութային կոթողները։ Երեխաներից շատերը Հայաստանում եղել են, բայց կրկին վերադառնալու ցանկությունը մեծ է։ Նրանք Աննա Հակոբյանին պատմել են, թե ինչ մասնագիտական կողմնորոշումներ ունեն, վարչապետի տիկինն էլ նրանց առաջարկել է գալ և Հայաստանում ստանալ ցանկալի կրթությունը, լավ մասնագետ դառնալ։

Ներկա ծնողներից շատերը նշել են, որ երեխաներին անպայման տանելու են շաբաթօրյա հայկական դպրոց, որպեսզի հայոց լեզուն միշտ կիրառեն։ Վարչապետի տիկինը գնահատել է ծնողների որոշումը, վստահեցրել, որ մայրենի լեզուն իմանալը շատ կարևոր է այսօր Սփյուռքի հայրենակիցների ու հայ ժողովրդի համար։

Բոլոր ներկաները՝ մեծերն ու փոքրերը, վստահեցրել են, որ անհամբեր սպասում են կրկին Հայաստան մեկնելու հնարավորությանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ երեխաներին կոչ է արել ապագայում մտածել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին:

Օդեսայից եկած հայ մանուկները երաժշտական համար էին պատրաստել, երեխաները Աննա Հակոբյանի համար նաև իրենց նկարած նկարներն ու ձեռքի աշխատանքներ էին բերել։

Աննա Հակոբյանը հայ մանուկներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը (սմարթֆոններ, համակարգիչներ)։

Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետի տիկնոջը հանդիպումը կազմակերպելու համար, վստահեցրել, որ Ուկրաինայում ապրող հայերը երկար տարիներ սպասել են այս հանդիպմանը։

Աննա Հակոբյանը ընդգծել է կայուն խախաղության հասնելու կարևորությունը՝ Հայաստանում, Ուկրաինայում, աշխարհի մյուս երկրներում։ Վստահեցրել, որ հանդիպումից գնում է մեծ տպավորություններով ու սիրով։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ, զրուցել մի շարք թեմաներից: Դեսպանության երկարամյա աշկատակիցները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, ընդգծել, որ առաջին անգամ է դեսպանությունում նման ֆորմատով հանդիպում կազմակերպվում։

Դեսպանության շենքում նախատեսված էր նաև ուկրաինաբնակ անվանի հայեր` ռեժիսոր Ռոման Բալայանի և նկարիչ Բորիս Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Չերկասի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը, Լվովի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում