Եթե ներքաղաքական ճգնաժամը շարունակվի նոր նախագահի ընտրությունից հետո, ունենալու ենք պայթյունավտանգ իրավիճակ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով՝ իրավիճակը հիմա կառավարելի է, Ստեփանակերտի որոշումից է կախված իրադարձությունների հետագա զարգացումը:








































