Հայ-ռուսական հարաբերություններում արտասովոր բան չի կատարվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ կողմից դիրքորոշման փոփոխություն չէ, փաստերի արձանագրում է: Խանդանյանը խուսափեց Զախարովայի և Պեսկովի հայտարարություններին գնահատական տալ, նշելով, որ պետք է շարունակել կառուցողական խոսակցությունը ռուս գործընկերների հետ:








































