Քիչ առաջ համաշխարհային լրատվամիջոցները, հղում անելով ֆրանսիական Le Figaro-ին, հաղորդում են, որ Ֆրանսիայի Մարկուլ քաղաքի ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա ռադիոակտիվ նյութերի արտահոսք:
Նույն աղբյուրի հաղորդմամբ մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են: France 3-ի տեղեկություններով` պայթյունը տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի պահեստում:








































