ԱԺ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ներկա պահին պայքարում ենք երկրորդ տեղի համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
«ԲՀԿ-ն ունի ավելի շատ կազմակերպչական ներուժ և ֆինանսական աջակցություն, երևի: Իսկ ՀԱԿ-ը ունի ավելի շատ հեղինակություն ընդդիմադիր էլեկտորատի շարքերում: Հիմա խնդիրն այն է, որ այնտեղ 15-20 տոկոս ձայներ կա տատանվողների, որոնք իշխանամետ չեն, և ձայնը կտան ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի: Այ դրանցից կախված կլինի, թե ընտրարշավում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը նրանց որ մասին կհաջողացնեն ձգել իրենց կողմը»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:









































