Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման նախարարությունում տեխնիկական համաձայնագիր է ստորագրվել ճապոնական Միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ՝ արևային էներգիայի համակարգի մշակման համար։ Դրամաշնորհի ծավալը կազմել է 480 միլիոն իեն (մոտ 5 միլիոն դոլար)։
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային նախագծով ենթադրվում է մոնտաժել ֆոտոէլեկտրոնային (արևային) պանելները և օգտագործել դրանց կուտակած էներգիան։ Նախագիծն արվում է գլոբալ կլիմայական փոփոխությունների կանխարգելման շրջանակներում, որով նախատեսվում է մինչև 2020 թվականը 20 տոկոսով նվազեցել տաք գազերի արտանետումը։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան նշել է, որ Վրաստանն օժտված է արևային էներգիայի գործածման մեծ պոտենցիալով, իսկ տվյալ նախագիծը կնպաստի երկրում էկոլոգիապես մաքուր նոր տեխնոլոգիաների ներդրմանը. «Վրաստանը մաքուր էներգիայի գործածման տեսանկյունից տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրք»։