Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Այսբերգը

Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը բավական հետաքրքիր հարցեր է առաջացնում Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանի փոխհարաբերությունների վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ Սամվել Կարապետյանը, որը միլիարդատեր է, Կարեն Կարապետյանի եղբայրն է, և հենց Սամվել Կարապետյանի ֆինանսական ազդեցությամբ է Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխող համակարգում դարձել ազդեցիկ դեմքերից մեկը: Եթե նա այժմ պաշտոնանկ է լինում ու նաև հեռանում քաղաքական պրոցեսներից, այստեղ, բնականաբար, հետաքրքիր է դառնում, թե այդ հանգամանքը ինչպե՞ս է ազդելու Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերության վրա:

Բանն այն է, որ, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց ի վեր, Սամվել Կարապետյանը բավական առաջնային պլան է դուրս եկել Հայաստանի իշխանության հետ հարաբերության առումով: Եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ռուսաստանահայ բիզնեսմեններից առաջային և ակտիվ պլանում Արա Աբրահամյանն էր, ապա Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո, փաստորեն, տեղի ունեցավ ռոտացիա, և Սամվել Կարապետյանը մղվեց առաջնային պլան. նա կարծես թե թիվ մեկ բարեգործն է այսօր, թիվ մեկ ներդրողը Հայաստանի տնտեսությունում:

Արդյո՞ք Կարեն Կարապետյանին հեռացնելը նշանակում է, որ առաջիկայում Հայաստանին տնտեսական ասպարեզում կրկին առաջնային դեմքի ռոտացիա է լինելու, թե՞ պարզապես, երկար ժամանակ ունենալով քաղաքական հավակնություններ, Սամվել Կարապետյանն ի վերջո Սերժ Սարգսյանի հետ եկել է երաշխիքային փոխհամաձայնության և հրաժարվում է քաղաքական հավակնություններից՝ դրա դիմաց ստանալով բիզնես երաշխիքներ, որ առանց քաղաքական սեգմենտում ներկայացվածություն ունենալու էլ ինքը կարող է հանգիստ լինել Հայաստանում իր ներդրումների համար: Սակայն տվյալ պարագայում էլ հարց է առաջանում, թե Կարապետյանն էլ ինչու պետք է իրեն այսպես ասած ֆինանսապես «ճղի» Հայաստանում ներդրումներ անելու համար, առավել ևս՝ եթե տեղի կապիտալն է արդեն սկսել արտահոսել Հայաստանից: Որն է լինելու Սամվել Կարապետյանի, այսպես ասած, քյարը, եթե նա Հայաստանում շարունակելու է փող ծախսել՝ հանձնելով իր քաղաքական հավակնությունները: Հետևաբար, արդյոք չի՞ բացառվում, որ մենք առաջիկայում ականտես լինենք նաև Սամվել Կարապետյանի բիզնես-դերի փոփոխության: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը, ըստ ամենայնի, կարող է իշխանության մեջ ենթադրել տնտեսական վերաբաշխում: Այսինքն՝ Կարապետյանի պաշտոնանկությունը մի այսբերգ է, որն ունի քաղաքական և տնտեսական մասեր, և հարց է, թե դրա որ մասն է այսբերգի տակը, որը սովորաբար ավելին է լինում, քան այն, ինչ երևում է ջրի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում