Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, ինչ-որ քայլ անելուց հող են նախապատրաստում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Պատգամավորը կարծում է, որ ռազմավարական դաշնակցին դիմելը անիմաստ է․ «Ռազմավարական դաշնակցից ոչ մի ակնկալիք չունեմ, անձամբ դեմ եմ ՌԴ-ին դիմելու: Չեմ կարծում՝ ՀԱՊԿ-ը կարող է հայանպաստ հայտարարություն անել: ՀԱՊԿ-ին դիմելը անիմաստ է: ՀԱՊԿ-ից դուրս գալը այնքան հեշտ չէ, ծանր է նստելու մեր վրա»








































