Wednesday, 17 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին

Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը

Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, որին ներկա կգտնվեն բազմաթիվ կինոաստղեր․ ոմանք էլ, սակայն, չեն կարողանա գալ՝ ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Աշխարհի ամենահին կինոստուգատեսի հիմնական ծրագրին կնախորդեն միջոցառումներ՝ նվիրված դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հիշատակին, որը մահացավ այս տարվա հունվարին` 95 տարեկան հասակում։ Հանդիսավոր բացման արարողությունը կսկսվի երեկոյան «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» պարգևատրմամբ՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում ներդրած ավանդի և կարիերայի նվաճումների համար։ Պատվավոր մրցանակը շնորհվել է իտալական կինոռեժիսոր, սցենարիստուհի, «Գիշերային դռնապան» (The Night Porter, 1974) կուլտային ֆիլմի հեղինակ Լիլիանա Կավանիին։

Միջազգային ժյուրին ռեժիսոր Դեմիեն Շազելի գլխավորությամբ կգնահատի հիմնական մրցույթում ընդգրկված 23 կինոնկար։ Կինոփառատոնի հիմնական մրցանակների համար կպայքարեն Լյուկ Բեսոնի, Բրեդլի Կուպերի, Սոֆյա Կոպոլայի, Դեյվիդ Ֆինչերի ֆիլմերը։

Ամենասպասված ֆիլմերից է Ֆինչերի «Մարդասպանը» (The Killer) թրիլլերը Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ։ Հենց Վենետիկում 1999 թվականին ռեժիսորը ներկայացրեց իր կուլտային «Մարտական ​​ակումբ» ֆիլմը, որը բևեռացրեց քննադատների և հանրության կարծիքը։

Բեսոնը, որը 1990-ականների վերջին հայտնի դարձավ մարտաֆիլմերով, երկար ընդմիջումից հետո կներկայացնի նոր աշխատանք՝ «Դոգմենը» (Dogman)։

ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլն ազդել է կինոփառատոնի բացման ծրագրի վրա. այսպես, կազմակերպիչները ստիպված են եղել հանել Լուկա Գուադանինոյի «Հավակնորդները» կինոնկարը և այն փոխարինել Էդուարդո Դե Անջելիսի «Կապիտան» (Comandante) ֆիլմով։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Հոլիվուդում հայտարարված գործադուլի պատճառով Վենետիկ չի ժամանի դերասան Բրեդլի Կուպերը, որի երկրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Մաեստրոն» (Maestro)` 20-րդ դարի կոմպոզիտոր Լեոնարդ Բեռնստայնի մասին, մասնակցում է հիմնական մրցույթին: Այդ նույն պատճառներով կարմիր գորգով չեն անցնի դերասաններ Էմմա Սթոունը, Մայքլ Ֆասբենդերը և Բենեդիկտ Քամբերբեչը։ Սպասվող արտասահմանցի հյուրերի թվում են Միքի Ռուրկը, Ֆանի Արդանը, Ադամ Դրայվերը, Մադս Միկելսենը, Լեա Սեյդուն և այլք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում