Արցախում անորոշության մեջ են, փորձում են հրաշք լուծում գտնել, բայց չեն գտնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝ Արցախի շուրջ ստեղծված խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային հանրության վճռական քայլերի միջոցով․ «Երբ այլ երկրից գալիս է նախաձեռնություն, Մոսկվան ջղաձգվում է: Մոսկվան ջղաձգվում է այլ նախաձեռնություններից, որը կարող է վնասել երկկողմ խաղին: Ադրբեջանը գլոբալ մակարդակով փորձում է աշխատել Ֆրանսիայի դեմ: Հետգաղութային շատ երկրներ, որոնք պատրաստվում են ռևանշի, Ադրբեջանը դա օգտագործում է հենց Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիան Ադրբեջանի ճնշումներին դիմակայելու համար պատասխանելու է Արցախի ու Հայաստանի թեմայով: Պրահայի պայմանավորվածությունից հրաժարվելու պահանջ կամ անհրաժեշտություն չկա, բայց պետք է վերանայել: Այսօր անհրաժեշտ է նոր օրակարգ, նոր ջանքեր: Լուծումները կարող ենք տեսնել միջազգային հանրության ակտիվ գործողություններով»:









































