Օգոստոսի 10-ից 27-ը ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում ունենք մահացության 5 դեպք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցի խոսքով՝ տարօրինակ է, որ ՔԿ-ն ԶՈՒ-ում վերջին մահվան դեպքերը որակում է միջանձնային հարաբերությունների հետևանք․ «Գործ ունենք զինվորական ծառայության ոչ պատշաճ կազմակերպման հետ: ԶՈՒ-ում գործ ունենք ոչ պատշաճ վերահսկողության հետ: Պատճառները, որոնց հետևանքով ԶՈՒ-ում ունենում ենք մահվան դեպքեր մնում են նույնը: Սա լուրջ ահազանգ է, վերջին 10 տարվա ընթացքում ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում մահվան այսքան դեպք չենք ունեցել: ԳՇ պետը և նրան տեղակալներն ու կորպուսի հրամանատարները գիշեր-ցերեկ պետք է լինեն մարտական հերթապահության վայրերում: Մարդկային կորուստների նման պատկերը չեն կարող համարվել անխուսափելի ու ուղեկցվող երևույթ ԶՈՒ-ում բարեփոխումների ֆոնին»:










































