Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսարանի նախկին աշխատակցին մեղադրել են լրտեսության մեջ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակցին մեղադրել է ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, ՌԴ ԱԴԾ-ն մեղադրանք է առաջադրել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակցին՝ «հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ ԱՄՆ-ի համար տվյալներ հավաքելու համար»։

«Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան իրազեկիչ, Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից և ՌԴ քաղաքացի Ռոբերտ Ռոբերտի Շոնովի անօրինական գործունեությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով հանցագործություն կատարելու համար (օտարերկրյա պետության հետ համագործակցություն գաղտնի հիմունքներով)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԴԾ-ի՝ «2022 թվականի սեպտեմբերից մինչև ձերբակալման պահը Շոնովը նյութական պարգևատրման դիմաց կատարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցների՝ Ջեֆրի Սիլինի և Դեյվիդ Բերնստայնի առաջադրանքները՝ տեղեկություններ հավաքելով հատուկ ռազմական գործողության ընթացքի, Ռուսաստանի մարզերում զորահավաքի գործընթացների, խնդրահարույց պահերի և բնակչության բողոքի գործողությունների վրա դրանց ազդեցության գնահատման վերաբերյալ՝ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախաշեմին»:

ԱԴԾ-ում նշել են, որ նախատեսում են հարցաքննել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան վերոնշյալ աշխատակիցներին։

Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Շոնովի ձերբակալության մասին հայտնի է դարձել մայիսին, սակայն ՌԴ իշխանություններն այդ ժամանակ որևէ մանրամասն չէին հաղորդել։ ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել էր Շոնովի ձերբակալությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում