Օգոստոսի 18-ից հոկտեմբերի 31-ը Հայէկոնոմբանկը անցկացնում է մրցույթ AEB Guru քարտապանների համար՝ հնարավորություն տալով շահել.
- Ուղեգիր դեպի Մալդիվներ 5 աստղանի հյուրանոց՝ նախատեսված 2 անձի համար
- 20 AEB Նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ
- 3 iPhone 15 սմարթֆոն
Մրցույթին կարող են մասնակցել բանկի AEB Guru քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն 50,000 դրամ և ավելի գումարային արժեքով անկանխիկ գործարքներ: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:
AEB Guru քարտը ունի մի շարք առավելություններ.
- 0,5-1% cashback անկանխիկ վճարումների համար
- քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց տոկոսադրույք՝ 4%
- վարկային գիծ (ցանկության դեպքում)` մինչև 50 օր անտոկոսժամանակահատվածով
- մատչելի սպասարկման վճար՝ տարեկան 2,000 դրամ
AEB Guru քարտ հնարավոր է պատվիրել նաև առցանց AEB Mobile հավելվածի օգնությամբ հետևյալ հղմամբ:
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:






































