Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող բիզնես-ջեթը օգոստոսի 23-ի երեկոյան վթարի է ենթարկվել Տվերի մարզում։ Ինքնաթիռին պատկանող ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են PMC Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և նրա հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Վթար թե քաղաքական հաշվեհարդար: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Մոժեյկոի հետ: