Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։
Ջրի մակարդակի իջնելու հետևանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին։









































