Monday, 29 06 2026
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

Արցախում հացի խնդիրը սրվել է, թշնամին չի թողնում ցորենը հավաքեն. ՄԻՊ օգնականը` վիճակի մասին

Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամի պայմաններում բնակիչները փորձում են գոյատևել ով ինչպես կարողանում է։ Հացի խնդիրը հանրապետությունում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։

Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։

Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է`տեղադրված է ապօրինի անցակետ։ Հունիսի 15-ից ի վեր էլ որևէ հումանիտար օգնություն չի մատակարարվել Արցախ` ադրբեջանական սահմանապահները թույլ չեն տալիս բեռները տեղափոխել Լաչինի միջանցքով։

«Ալյուր ստանալու համար այս տարվա ցորենի բերքն են արդեն օգտագործում, իսկ Ադրբեջանն անընդհատ սադրում է, կրակում հենց այն դաշտերի ուղղությամբ, որտեղ բերքահավաք են փորձում իրականացնել։ Ամեն դեպքում, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս շուտ ցորենը բերվի նշված վայր։ Ժամանակ է պետք, որպեսզի ցորենի հետ կապված գործընթացը կազմակերպվի։ Վերջին 2 օրը Ստեփանակերտի փռերի մեծամասնությունը չէր աշխատում, բայց պետք է, որ շուտով վերսկսվի»,– ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով` բարտերային տարբերակով ապրանքների փոխանակումն էլ դեռևս շարունակվում է. մեկը գրում է, որ իր մոտ ատամի մածուկ ունի ու շամպուն է անհրաժեշտ, մյուսն էլ`օճառ ունի, իրեն էլ հիգիենայի այլ պարագա է պետք։ Այդպես մեկը մյուսին օգնում է, իր մոտ եղածը տալիս է դրա կարիքն ավելի շատ ունեցողին։

«Սուպերմարկետներն ամբողջությամբ փակ են, արդեն անիմաստ է դրանց բաց լինելը, միևնույնն է`ապրանք չկա։ Միայն փռերն են աշխատում, հիմա էլ` ոչ բոլորը, մեկ էլ դրսում, գյուղից բերված մթերք է վաճառվում, որը գյուղացու ձեռքից կարելի է գնել։ Բաց են նաև դեղատները։ Հիգիենայի պարագաներն էլ գրեթե ամբողջությամբ վերջացել են։ Դրա պակասը երբեմն փորձում ենք ժողովրդական միջոցներով լուծել, ատամի մածուկի վերջանալու դեպքում ողողումներ ենք անում կամ բարտերային տարբերակով փորձում ենք գտնել։ Զուգարանի թուղթն էլ է շատերի մոտ վերջացել է, ամաչում են ասել, բայց արդեն թերթեր կամ այլ թղթեր են օգտագործում»,– նշեց Արցախի ՄԻՊ–ի օգնականը։

Ընդգծեց` արդեն ավելի քան 2 ամիս է` սարսափելի վիճակ է Արցախում, մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից այլևս պաշար չի մնացել, ժողովուրդն էլ փորձում է ամեն ինչի համար ալտերնատիվ տարբերակներ գտնել, որպեսզի գոյատևի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում