Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Առավոտյան որոշեցի սուրճ խմել, նիվայի մեծարգո վարորդը վիրաժներ էր անում փողոցներով

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է․

Գիշերը մնացել էի Գյումրիում և առավոտյան ժամը 10-ի մոտ որոշեցի սուրճ խմել: Մոտ 30 րոպե լինելով սրճարանում ականատես եղա հետևյալին. մի սև Նիվա (համարները կհայտնեմ տեղի ոստիկանությանը, որ բացատրական աշխատանք տանեն կոնկրետ վարորդի հետ) գերբարձր երաժշտությունը միացրած վիրաժներ էր անում Գյումրիի կենտրոնական բոլոր փողոցներով՝ նորից ու նորից մի քանի անգամ անցնելով նույն տեղերով:

Այս դեպքի առանձնահատկությունը այն էր, որ առավոտյան էր տեղի ունենում, այն էլ կիրակի օրը, երբ թե՜ բնակիչները, թե՜ քաղաքի հյուրերը սովորաբար ավելի ուշ են զարթնում, սակայն երեկոյան ժամերին նման դեպքերը բազմաթիվ են։

Հիմա խոսքս ուղղում եմ նման վարքագիծ դրսևորող մեր հարգարժան բոլոր վարորդներին։

Հարգելիներս, հատկապես սև նիվայի մեծարգո վարորդ, այդպե՞ս եք փորձում զբոսաշրջիկներին համոզել այցելել Գյումրի կամ այլ քաղաքներ։ Ցանկանու՞մ եք, որ Գյումրի այցից նրանք հիշեն ձեր սև նիվայի ականջ ցավացնող երգերը, որ վստահաբար դրական էմոցիաներ չեն առաջացրել նրանց մոտ, այլ զզվանք ու զայրութ, թե ուզում եք հիշեն գեղեցիկ շենքերը, համեղ սնունդը, Գյումրու մեծերին, հարուստ մշակույթը, հյուրընկալությունը։ Ուզու՞մ եք իրենց երկրներ վերադառնալիս բոլորին ասեն, որ չարժի այցելել Հայաստան, քանի որ կան ձեր պես սև նիվաների վարորդներ, որոնք խաթարում են զբոսաշրջային ու հաճելի միջավայրը, թե ուզում եք, որ խորհուրդ տան բոլորին այցելել և վայելել այն ամենը, ինչը վերևում նշեցի։ Արդյո՞ք անպայման պետք է նման հարցերը լուծվեն վարչարարությամբ, տուգանքներով և պատիժներով, թե ի վերջո մենք մեզ կտանք վերոգրյալ հարցերը ու կդառնանք ավելի բարեկիրթ և հյուրընկալ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ մեր հյուրերի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում