Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Արցախի ապագան կախված է մազից, և չափազանց կարևոր է, որ մի մարդու պես կանգնենք Արցախի և Արցախի օրինական իշխանության կողքին

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին պաշտոնազրկելու մտադրությունը մատնող վերջին հայտարարության մասին գրառումը հարուցել է բազմաթիվ քաղաքական շրջանակների և քաղաքացիների զայրույթը։
Հուրախություն բոլորիս, աշխարհազորը, գործող զինվորականությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության բանակի հրամանատարությունը և պետական ողջ համակարգը շարունակում է վերահսկել Արայիկ Հարությունյանը։
Շատերի համոզմամբ, Ռուբեն Վարդանյանի այս մտադրությունը բացի Արցախի նախկին նախագահներից՝ Բակո Սահակյանից և Արկադի Ղոկասյանից, աջակցում են նաև Հայաստանի նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Ըստ որոշ աղբյուրների, Ռուբեն Վարդանյանի և նրա փողով առնված խունտայի այս ազգադավ մտադրությունն Արցախում աջակցում է միայն մեկ ուժային նախարար և որոշ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ։ Ըստ փոխանցված տեղեկությունների՝ Ամենայն հայոց և Մեծի տանն Կիլիկիո հայրապետները ևս դիտարկում են այսպիսի կործանարար օրակարգը աջակցելու հնարավորությունը։
Չնայած Քոչարյանի և Սերժ Սարգսնաի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքին, դեռևս հույս ունեմ, որ նրանք, որքան էլ չսիրեն, համաձայն չլինեն Արայիկ Հարությունյանի հետ, որպես փորձառու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասկանում են, թե ինչ կարող է նշանակել այս պահին ներարցախյան իշխանական խժդժությունները, և այդու կանեն ամեն ինչ, այդ թվում հրապարակայնորեն, որ այսպիսի մտադրության կենսագործումը խեղդվի օրորոցում։
Մեծ հույս ունեմ, որ կաթողիկոսները ևս հասկանում են ստեղծված իրավիճակում իրենց պատասխանատվությունը։ Արցախի ապագան կախված է մազից, և չափազանց կարևոր է, որ մենք բոլորս, մի կողմ դնենք մեր անձը, անձնական վերաբերմունքը, խոնարհենք մեր կուսակցական դրոշները, մի մարդու պես կանգնենք Արցախի և Արցախի օրինական իշխանության կողքին։
Այս դիրքորոշումը ոչ մի դեպքում չի նշանակում, որ ես, դուք համաձայն ենք Արայիկ Հարությունյանի բոլոր քայլերին և հայտարարություններին։ Բայց այդ տարաձայնությունները որևէ կերպ չեն կարող ավելի կարևոր լինել, քան արցախցու ընտրության կողքին կանգնելն է, օրինական ընտրված իշխանությանը պաշտպանելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում