Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Մուշի քաղաքի մոտ պայթեցրել են մի բեռնատար գնացք։
Ժամը 14.00-ին PKK-ականները Մուշի մոտ ընկած Զենգյոք գյուղի մոտ հեռակառավարվող ռումբի օգնությամբ պայթեցրել են Բիթլիսից Մուշ եկող բեռնատար գնացքը։ Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել, սակայն 5 վագոններ շրջվել են։ Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ զինծառայողներ։
Իսկ ահա Հաքքարիի նահանգի Շեմդինլի շրջանում PKK-ականները ժամը 22.20-ին նռնականետերով ու երկարափող զենքերով գնդակոծել են Ժանդարմերիայի ու ոստիկանության 4 կետեր։ Արդյունքում զոհվել են 1 զինծառայող և 1 ոստիկան, վիրավորվել է 10 մարդ, որոնցից 7-ը Ժանդարմերիայից են։
Հիշեցնենք, որ 20 օր առաջ էլ PKK զինյալների տեղադրած ականի վրա պայթել է Էլյազըղ-Դատվան ուղղությամբ երթևեկող բեռնատար գնացքը։