Զբոսաշրջության ոլորտում զգալի աճ կա, գերացանցել ենք նույնիսկ 2019-ի ցուցանիշը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Ապրեսյանը իրատեսական է համարում, որ այս տարի զբոսաշրջիկների թվով 2 միլիոնը կանցնենք․ «Զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ պետք է ենթակառուցվածքներով պատրաստ լինենք: Զբոսաշրջային ավտոբուսները մեր քաղաքին ավելի գրավիչ տեսք են տալիս, բայց հատուկ նշաններ պետք է դրվեն, կայանատեղեր ապահովվեն»:









































