Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել «Միսս Ուկրաինա 2011» մրցույթի ժամանակ: Այս մրցույթի հաղթող է ճանաչվել 19-ամյա Յարոսլավա Կուրյաչան, չնայած սկզբում հայտարարվել էր մեկ ուրիշի անունը: Այս անախորժության հեղինակները մրցույթը վարող Քսենիայի Սոբչակն էր, ինչպես նաև մրցույթի հաղթողին հայտարարած, հոլիվուդյան հայտնի դերասանուհի Փերիս Հիլթոնը:
Առաջին փորձից Հիլթոնը մրցույթի հաղթող էր հայտարարել Մարգարիտա Գորբիկին: Արդեն նրան էին հանձնել հաղթողի ժապավենը, սակայն հանկարծ վարողները սարսափած սկսել էին ներողություն խնդրել, որ սխալվել են անունները հայտարարելիս: Քսենիյա Սոբչակը նույնիսկ ծնկի է իջել` ներողութոյւն խնդրելով ստեղծված իրավիճակի համար: Նա նույնիսկ համբուրել է Մարգարիտայի փեշը, իսկ Հիլթոնը հեռվից հետևել է այս ամենին, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:











































