Արցախի խնդիրը բացարձակապես հումանիտար խնդրի է վերածվել․ Ադրբեջանը օգտվեց ՀՀ բացթողումներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով՝ Արցախի հարցը իջեցվել է հումանիտար ճգնաժամի մակարդակի, Ադրբեջանն էլ առաջարկում է իր տարբերակները․ «Արցախի հարցում եռակողմ հայտարարության կետերն այլևս խախտված են, որը հստակ չարձանագրվեց: Հայկական կողմը տանում է մի գիծ, որը միտված է ԼՂ խնդիրը փակելուն: Արցախի հարցում հայկական կողմը որդեգրել է այն նույն մոտեցումը, ինչ ՌԴ-ն»:











































