Ադրբեջանական զինուժն oգոստոսի 17- ին ժամը 17:00-ի սահմաններում Ասկերանի շրջանում խախտել է հրադադարն’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ակնհայտ է՝ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։










































