Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը անթաքույց հայտարարեց, որ այլևս հակամարտության կողմ է և ամբողջությամբ զբաղված է միջազգային հարթակներում հակառակորդի փաստաբանությամբ։
Հայաստանը ոչ մի ծպտուն չհանեց, ոչ մի բառ չարտաբերեց Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու մասին։
Մոսկվայի այս հանցավոր անգործության և նույնքան հանցավոր գործունեության վերաբերյալ Հայաստանի վախեցած լռությունը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։
Այլևս բացահայտվել է Արցախի ապագայի վերաբերյալ Ռուսաստանի պատկերացումները։ Ռուսաստանի այդ հակահայ քաղաքականությունը չի ավարտվելու Արցախով։ ԱԳ նախարարների վերջին եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարության բովանդակությունը մատնում ռուս-ադրբեջանական համատեղ պայմանավորվածությունները Հայաստանի ոչնչացման մասին։
ՄԱԿ ԱԽ նիստը ամբողջությամբ նկարագրում է Հայաստանի արտաքին քաղաքականության, քաղաքական կուրսի սնանկությունն ու անհեռանկարայնությունը։
Ռազմավարական շրջադարձը այլևս օրախնդիր է։ Հայաստանի քաղաքական համակարգը պետք է հարմարեցվի այդ օրակարգին։
Հայաստանը պետք է անխուսափելիորեն վերականգնի իր ներքին առողջությունը՝ դիմակայելու համար հսկայածավալ արտաքին մարտահրավերներին։
Հայաստանի ներկա քաղաքական դասը, քաղաքական միջավայրը անհապաղ պետք է պատրաստվի Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության։
Աստված պահի պահպանի Հայաստանը։









































