Ինչպես հայտնում է Al-Jazeera-ն, Քենիայում կան ընտանիքներ, որտեղ սովամահությունից խուսափելու համար ծնողները վաճառում են իրենց երեխաներին: Տեղի բնակիչների խոսքերով` դա արվում է լուռ, առանց ուշադրություն գրավելու:
Քենիայում շարունակվող երաշտի հետևանքով շատ ընտանիքներ լքել են իրենց տները և ուղևորվել բարեգործական կազմակերպությունների հարևանությամբ տեղակայված բնակավայրերը, քանի որ այնտեղ ավելի մեծ է ջուր և սնունդ ստանալու հնարավորությունը: Բացի Քենիայից, երաշտից տուժել են նաև Սոմալին, Ուգանդան, Ջիբութին և Եթովպիան:
ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ Սոմալիի հարավում երեխաների 30%-ը սնունդ գրեթե չի ստանում: Միայն Սոմալիում սովի պատճառով ամեն օր երեխաներ են մահանում:









































