ՄԱԿ ԱԽ դիմումը վերջին հույսը չէ, բայց նաև պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ ընդգծելով, որ ՄԱԿ ԱԽ-ից արագ արդյունք չպետք է սպասել:
Անտինյանի խոսքով՝ Աղդամը այլընտրանք չի կարող լինել, լուծված չէ իրավունքի և անվտանգության հարցը․ «Ինչ էլ որոշվի ՄԱԿ-ում, պետք է պատրաստ լինենք հաջորդ քայլին: Մեր կշիռը բավարար չէ, որ ՄԱԿ ԱԽ անդամ 5 երկրների նախնական կարծիքը իմանանք ու կարողանանք ազդել»:









































