Սերգիև Պոսադում օգոստոսի 9-ին տեղի ունեցած պայթյունից հետո 12 մարդ դեռ անհետ կորած է։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Ճշգրտված տվյալներով՝ 12 մարդու ճակատագիրը մնում է անհայտ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», – ասել է գործակալության զրուցակիցը:
Արտակարգ ծառայություններում նաև գործակալությանը հայտնել են, որ պայթյունից հետո վնասել է ավելի քան 110 շինություն, որոնց մեծ մասը բնակելի շենքեր են։
«Պայթյունի հետևանքով վնասվել է գրեթե 100 բնակելի շենք, ներառյալ՝ մասնավոր տներ: Նաև վնասվել են սոցիալական և վարչական շենքեր՝ ընդհանուր առմամբ 111 շինություն», – ասել է գործակալության զրուցակիցը։











































