Եվրամիության երկրները սկսել են նախապատրաստվել Նիգերում հեղաշրջում իրականացրած ապստամբների դեմ առաջին պատժամիջոցների ներդրմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպայում իր աղբյուրներին։
«Հաջորդ քայլը կլինեն պատժամիջոցները առանձին անդամների դեմ»,- հայտնում է գործակալությունը՝ մեջբերելով անանուն եվրոպացի դիվանագետի խոսքերը։
Գործակալության տվյալներով՝ հարցի քննարկումը սկսվել է օգոստոսի 9-ին: ԵՄ-ն սկսել է քննարկել պատժամիջոցների չափանիշները: Կետերից մեկը ժողովրդավարությունը խարխլելու պատճառով սահմանափակումների ներդրումն է։









































