«Ողջ մնալու արվեստը» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովը Լաչինի միջանցքը ուժով բացել միանշանակ հնարավոր է համարում, բայց եթե պատրաստ ենք. «Թուրքը չի նայի, թե ընդամենը Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ես օգնում, որ չմո դուրս չգան, որ ստորագրությունը արհամարհում ես»:
Վարտանովը կարծում է, որ եթե ուժով պատրաստվում ենք Լաչինի միջանցքը բացել, այլ ուղղություններով էլ պետք է պատրաստվենք. «Հարձակողական գործողության համար մեր բալանսը վերականգնված չէ: Մեր ազգաբնակչությունը պակասում է, թուրքերինը աճում, մենք թամբալ ենք: Ռազմական բալանսի մեջ մեծ դեր ունի դեմոգրաֆիան»:











































