Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Արևելքի հայկական «նուրբ» ուժն ու Վատիկանի շոշափելի ներուժը

Օգոստոսի ութին տեղի է ունեցել մի հանդիպում, որը կայանալով Հայաստանից հարաբերականորեն զգալի հեռավորության վրա, այդուհանդերձ աներկբա աղերսներ ունի Հայաստանի համար շատ կարևոր իրողությունների: Խոսքը Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, և Վատիկանի պատվիրակ, պապական եպիսկոպոս Պաուլո Բորջիայի հանդիպման մասին է, որի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել Անթիլիասի մամուլի ծառայությունը: Արամ Կաթողիկոսը պապական եպիսկոպոս Բորջիայի հետ խոսել է Լիբանանի նախագահի ընտրության, նաև Վատիկանի հետ Կիլիկիո կաթողիկոսության փոխհարաբերության մասին: Դրանից բացի, Արամ առաջինը պապական եպիսկոպոսի հետ խոսել է Արցախի շրջափակման մասին, այդ առնչությամբ հայ եկեղեցու և հայ ժողովրդի երախտապարտությունը հայտնելով Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի դիրքորոշումների և հայտարարությունների համար:

Արամ Առաջինի և պապական եպիսկոպոսի հանդիպման հանգամանքը ուշադրություն է բևեռում երեք առանցքային հանգամանքի վրա: Նախ, ի՞նչ մակարդակում է պաշտոնական Երևանի աշխատանքը Վատիկանի հետ, հատկապես հաշվի առնելով նաև այն, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն նպատակային կերպով որդեգրել է Վատիկանի հետ իր հարաբերության խորացմանն ուղղված քաղաքականություն և հայտարարել Վատիկանում դեսպանություն բացելու մասին: Ինչպե՞ս է աշխատում Վատիկանում Հայաստանի դեսպանությունը: Ի վերջո, հարկ է նկատի ունենալով, որ Վատիկանը պարզապես միջազգային հարաբերություններում իր որոշակի տրամաչափն ունեցող խաղացող չէ, այլ գործնականում կարևորագույն բևեռներից մեկը, իհարկե ոչ ուժային, սակայն բավականին մեծ պատմա-քաղաքակրթական ներուժ տնօրինող բևեռ:

Ներուժ, որն Արցախի ապաշրջափակման խնդրի հարցում թերևս միայն հայտարարությունների մակարդակով չէ, որ կարող է դրսևորվել: Մյուս հանգամանքը այն է, որ Արամ Առաջինի հանգամանքը թույլ է տալիս ունենալ Վատիկանի հետ փոխհարաբերության և հաղորդակցության մեկ այլ խողովակ՝ այսպես ասած պաշտոնականին զուգահեռ, որը արդյունավետ և նրբանկատ համակարգելու պպարագայում, Հայաստանին կարող է օժտել միջազգային հարաբերությունների և համաշխարհային վերափոխումների գործընթացում մեծ ներուժ պարունակող դերակատարներից մեկի հետ փոխհարաբերության հավելյալ ճկունությամբ: Եվ երրորդ նշանակալի հանգամանքը այն է, որ Մերձավոր Արևելքում հայկական թե էթնո-քաղաքակրթական, թե պատմա-դավանաքաղաքական ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Հայաստանին օժտում են արտաքին, միջազգային լայն քաղաքականության իմաստով խաղի առավել ընդգրկուն հնարավորությամբ, որը Հայաստանի քաղաքական իշխանության մակարդակով ատավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ձգտման և ջանքի բացակայությունը կարող է լինել հայկական պետականության և անվտանգային ճարտարապետության խնդիրների և բարդ մարտահրավերների հակազդեցության տեսանկյունից աններելի «ճոխություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում