Արցախցիների դիմադրությունը հունից հանում է Բաքվին, որն էլ փորձում է պարկի բերանը ավելի պինդ փակել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանը կարծում է, որ կա որոշակի անուշադրություն Արցախում տեղի ունեցողի նկատմամբ. «Ռուսական կողմը չունի երաշխիք, որ խաղաղ ակցիայի ուղեկցումը չի բերի արյունահեղության կամ գերության: Եթե դեպի Հակարի կամուրջ մարդկանց մեծ խումբ գնա, ռուսական կողմը ֆիզիկապես չի էլ կարող արգելել: Արցախում ստեղծված վիճակը մարդկանց մղում է ծայրահեղ քայլերի, որոնցից մեկն էլ երթերի կազմակերպումն է»:









































