Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Փորձագետները եզրակացություն կներկայացնեն Շովիի ողբերգության վերաբերյալ. զոհվել է 17 մարդ, 19-ը՝ անհետ կորել

Փորձագետները նախնական եզրակացություն կներկայացնեն օգոստոսի 6-ին Շովի առողջարանում տեղի ունեցած ողբերգությանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին:

«Սպուտնիկ Գրուզիա»-ն հայտնում է,  որ վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 17 մարդ: Ավերվել են կամուրջները, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը ։ Մինչ այս փրկարարները տարհանել էին 210 մարդու։ Որոնվում է 19 անհետ կորած։

«Տեղում աշխատում են շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների 6 խմբեր՝ երկրաբաններ, հիդրոլոգներ, սառցադաշտաբաններ, և, իհարկե, խմբի մի մասը տեղում է։ Մենք աշխատում ենք մեր մասնագետներից ստացված ամբողջ տեղեկատվության վրա: Մշակում և վերլուծում ենք հովտում ծավալված գործընթացների հետ կապված բոլոր տեղեկությունները, որպեսզի այս դժվարին պահին հասարակությանը տրամադրենք հնարավորինս հավաստի տեղեկատվություն», – ասել է Թանդիլաշվիլին:

Նրա խոսքով՝ եզրակացությունը հիմնված կլինի կոնկրետ տվյալների վրա և ցույց կտա տեղի ունեցածի ամբողջ պատկերը։

«Դա կլինի կոնկրետ տվյալների և տեղեկատվության հիման վրա եզրակացություն, բայց այս փուլում ես կարող եմ ասել, որ տեղի է ունեցել շատ հանկարծակի, ակնթարթային իրադարձություն»,– ասել է Թանդիլաշվիլին:

Մասնագետներին ժամանակ է պետք բնակչությանը հնարավորինս հավաստի տեղեկատվություն տրամադրելու և բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար, հավելել է նա:

Շովիում փրկարարական գործողությանը մասնակցում է 400 փրկարար և 200 զինվորական: Բացի այդ, գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա: Մասնագետները պնդում են, որ Շովի հանգստավայր է իջել մոտ 5 միլիոն խորանարդ մետր կոշտ զանգված։ Շովիում նման տարերային աղետի կրկնության վտանգ այս փուլում չկա, ասում են փորձագետները:

Շովի հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից 1,5 հազար մետր բարձրության վրա Օնիի շրջանում (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի տարածաշրջան):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում