Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ երեկ շարունակվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև: Իրավապահները փորձել են ցրել դեսպանատան մոտ հավաքված ամբոխին, ինչի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել մոտ 450 մարդ: Ցուցարարները ոստիկանական մեքենաների վրա են նետել այրվող շշեր` հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ցուցարարները հարձակվել էին Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան վրա, կոտրել էին դեսպանատան շուրջը կառուցված 2.5 մետրանոց պատը, որի ժամանակ իրավապահների հետ բախումների արդյունքում զոհվել էր 3 մարդ, մոտ 1000-ը վնասվածքներ էին ստացել:
Ամբոխի հաշվեհարդարից խուսափելու համար Եգիպտոսում Իսրայելի դեսպանը և դեսպանատան ողջ անձնակազմը տարհանվել էր: Եգիպտացիների վերջին բողոքի պատճառ է հանդիսացել Սինայում օգոստոսի սկզբներին իսրայելական ուժերի կողմից եգիպտացի 5 ոստիկանների սպանությունը:








































