Աֆղանստանում ԱՄՆ զորքերի ներկայացուցիչ, մայոր Դևիդ Իստբերնը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին NATO-ի ուժերի հսկիչ կետի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով վիրավորվել են ամերիկացի 50 զինվորականներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա նշել է, որ ամերիկացի զինվորականները Վարդակ նահանգում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության ընդհանուր 89 տուժածների շարքերում են եղել, մյուս 39 վիրավորների ազգությունը դեռ պարզ չէ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Տալիբան շարժումը: Ահաբեկիչները հայտարարել են, որ պայթյունն իրականացվել է այն բանի համար, որ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ԱՄՆ-ը օգտագործել է Աֆղանստանում Տալիբան շարժման իշխանությունը տապալելու համար:









































