Disney Plus-ը որոշել է չհեռարձակել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին պատմող վավերագրական ֆիլմը, չնայած ավելի վաղ ասվել էր, որ այն կցուցադրվի հոկտեմբեր ամսին։ Թուրքիայի իշխող կուսակցությունը քննդատել է ֆիլմի ցուցադրությունը չեղարկելու որոշումը։ Էրդողանի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն այն համարել է ամոթալի ու անհարգալից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ստամբուլի պետական համալսարանի դասախոս Ալբերտ Քեշիշյանի հետ:








































