Սփյուռքը մտահոգված է, մի մասը հետպատերազմական ընկճախտի մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանի խոսքով՝ Սփյուռքը սպասում է, որ իրենց ուղերձ տանք․ «Աշխատում ու համագործակցում ենք Սփյուռքի հայության հետ, որևէ սահմանափակում չկա: Այսօրվա Սփյուռքը ավանդական սփյուռքը չէ: Միջին արևելյան մեր սփյուռքը թուլացել է: Այսօր բոլորովին այլ սփյուռք ունենք, լեզվային միատարրությունը առկա չէ: Սփյուռքի հայ երիտասարդությունը լայնախոհ է, չի տառապում անցյալի բեռով»:









































