ՄԱԿ-ում ՀՀ ելույթը թույլ էր, բաց ենք թողնում վերջին հնարավորությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Ըստ Սիմոնյանի՝ ՄԱԿ-ում հավաքված հանրույթը «օրուելյան ատելությամբ» երեկո էր կազմակերպել․ «ՀՀ-ն պետք է հասկանա՝ համարժեք գնահատական չտալով թիրախավորում ենք ինքներս մեզ: Ինչու ենք մենք անընդհատ առկախում ու մանևրել այնտեղ, որտեղ անհնար է: Չենք կարող երկու ուղղությամբ ընթանալ ու ողջ մնալ: ՀՀ արտաքին դիվանագիտությունը պետք է հավասարարժեք պատասխանի ՀՀ-ին պատուհասած վտանգներին ու ռիսկերին»: