Եգիպտոսի զինվորական ժամանակավոր իշխանությունները հայտարարել են, որ նախօրեին Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակվող անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն և կկանգնեն ռազմական դատարանի առաջ: Այս մասին Al-Jazeera-ին հայտնել է Եգիպտոսի ինֆորմացիայի նախարար Հասան Հեյքալը: Նախարարի խոսքերով` դեսպանատան վրա հարձակում կատարած անձանց դեմ կկիրառվեն «արտակարգ դրության ժամանակ գործող բոլոր օրենքները»:
Հիշեցնենք, որ նախօրեին Կահիրեում Իսրայելի դեսպանատան շենքի վրա հարձակվել էին հազարավոր ցուցարարներ, ովքեր քանդել էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ կառուցված պաշտպանիչ պատը և ներխուժել դեսպանատան տարածք: իրավապահների հետ բախումների արդյունքում զոհվել էր 2 ցուցարար, իսկ Իսրայելի դեսպանն ընտանիքի անդամների հետ շտապ հեռացել էր դեսպանատան տարածքից:









































