Իրավիճակը թնջուկային է․ Ադրբեջանը ունի հստակ օրակարգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը վստահ է, որ արցախյան կողմը բանակցություններից հրաժարվել է ՌԴ ճնշման ներքո․ «Բաքվի պնդումն է․ եթե բանակցություններ, ապա միայն ադրբեջանական օրակարգով: Այս թնջուկային իրավիճակի պայմաններում արդյունավետ բանակցություններ ակնկալելը անիմաստ է: Վագիֆ Խաչատրյանի առևանգումով Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում արցախահայությանը»:











































