Ստամբուլում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ սրտի կաթված է ստացել Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրետ Հուսյենովը։
Ըստ ադրբեջանական զլմ-ների` նա ներկայումս գտնվում է կոմայի մեջ։
Նշենք, որ Սուրետ Հուսյենովն Ադրբեջանի 4-րդ վարչապետն է եղել, նա պաշտոնավարել է 1993-1994թթ։ Նա պաշտոնանկ է արվել Գյանջայի դեպքերից հետո, և պետական հեղաշրջում կազմակերպելու համար 1999թ. դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն Իլհամ Ալիևի հրամանագրով 2004թ. Հուսեյնովին ներում է շնորհվել։