Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Արցախի քաղաքացու ձերբակալման «մյուս երեսը»

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը պատանդ է: Դա աներկբա է: Բաքուն նրան պատանդառել է Ստեփանակերտի հանդեպ ճնշման համար՝ բացառապես իր թելադրած պայմաններով խոսակցության կամ երկխոսության բերելու համար: Ինչ խոսք, դա նրան ձերբակալելու միակ նպատակը չէ: Ադրբեջանն ընդհանրապես չի գործում մեկ քայլանի կամ մեկ նպատակ ունեցող քայլերի տրամաբանությամբ, դա պարզ է վաղուց: Բայց անկասկած է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալում-գերեվարումը Ստեփանակերտի հանդեպ ճնշման միջոց է: Դա տեղի է ունենում հենց այն փուլում, երբ քննարկվում է երրորդ երկրում հանդիպում անցկացնելու ամերիկյան միջնորդությունը, որը, ի տարբերություն առաջին՝ չհաջողված միջնորդության, որի համաձայն հանդիպումը պետք է տեղի ունենար Սոֆիայում, այժմ տեղի է ունենում Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագետների շփման փաստի պարագայում: Այսինքն, ի տարբերություն առաջին միջնորդության, երկրորդից առաջ տեղի է ունենում համանախագահների շփում: Դրա վկայությունն է օրինակ այն, ինչ օրերս հայտարարեց Ադրբեջանի նախագահ Ալիեւը, թե իրենց հասնում են Մինսկի խմբի համանախագահության վերականգնման մասին:

Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դրսեւորեն ղարաբաղյան հարցում համատեղ աշխատանքի որեւէ միտում, թեկուզ բավականին թույլ, թեկուզ՝ սաղմնային, այդ աշխատանքը կարող է ստանալ արդյունավետության լիցք: Իհարկե միամտություն է կարծել, թե այդ դեպքում նրանք կպարտադրեն Բաքվին ընդունել այն պայմանները, որոնք կբավարարեն հայկական կողմին: Եթե խոսք կարող է լինել համատեղ հանդիպումների, շփումների մասին, ապա դա դեռ բոլորովին չի նշանակում համատեղ աշխատանքային տարողունակ բովանդակություն: Դրան հասնելու համար կա թերեւս անցնելու շատ երկար ու բարդ ճանապարհ, ընդ որում համաշխարհային քարտեզի ընդգրկումով: Այդուհանդերձ, եթե կա համատեղ աշխատանքի որոշակի տրամադրվածություն եւ միտում՝ առնվազն շփումների, հանդիպումների, քննարկումների, ապա դա կարող է նկատելիորեն սահմանափակել Ադրբեջանի ախորժակը, որովհետեւ տարբեր շահերի կրող Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի որեւէ ընդհանուր աշխատանք ենթադրելու է փոխզիջում, ինչն էլ հնարավորություն է հայկական կողմի, ոչ թե Ադրբեջանի համար, որը խաղում է ուժային կենտրոնների հակադրոության, դիմակայության վրա: Եթե երեք համանախագահները նվազագույնը մի որեւէ տակտիկական դրվագում կայացնում են միմյանց չխանգարելու որոշում, ինչպիսին կարող է լինել օրինակ Ստեփանակերտ-Բաքու շփման միջոցով իրավիճակի կառավարելիություն ապահովելը, ապա դա կսահմանափակի Բաքվի խաղի տարածությունը:

Ձերբակալելով Վագիֆ Խաչատրյանին, Բաքուն փորձում է անկասկած «փոխհատուցել» այդ տարածությունը կամ այն կորցնելու ռիսկը: Հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչու՞ երեքը միասին նրան չեն պարտադրի ազատ արձակել Արցախի քաղաքացուն: Բանն այն է, որ այդ երեքի այսպես ասած՝ միմյանց չխանգարելու հնարավոր տրամադրվածությունը խիստ սաղմնային է ու դրվագային, հետեւաբար, դրա կենսունակությունը եւ շարունակականությունը, ավելի լայն ու խորը բնույթը գոնե առայժմ խիստ տեսական հեռանկար, քանի որ նրանց տարբեր մոտեցումներն ու նպատակները շարունակում են լինել անհամեմատ ավելի գերակայող: Դրանից զատ, այդ երեքից բացի, կան նաեւ այլ խաղացողներ, որոնք չունեն իրողությունների վրա ազդելու էապես պակաս  հնարավորություններ: Մինչդեռ, նրանցից մեղմ ասած շատերի շահերից չի բխում կովկասյան դրվագների մակարդակով անգամ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիան կոմունիկացիայի հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում