Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
«Տղամարդուն դիմավորեցին մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն տրվեց կապ հաստատել իր ընտանիքի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:
Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր «ռազմական հանցագործություններ կատարելու» համար։